Yerevan, 23.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գյումրի քաղաքի զարգացման գերակայությունները քննարկելու նպատակով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քննարկելու համար քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:

«Գյումրիի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին Դուք շատ լավ գիտեք: Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ ապահովվեցին բնակարաններով: Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են: Բայց ես այսօր Ձեզ չեմ հրավիրել նրա համար, որպեսզի արվածը մեկ անգամ ևս հեռուստատեսությամբ հայտարարենք: Մի քանի շաբաթ առաջ այստեղ էր Շիրակի մարզպետը: Մենք խոսեցինք այդ թվում նաև Գյումրիի բազմաթիվ խնդիրների մասին և արդեն սկսել ենք դրանց լուծումներ տալ, որովհետև նոր հնարավորություններ են բացվել: Ես Ձեզ հրավիրել եմ, որպեսզի այսօր լուծում տանք մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդրի: Մենք հաջորդ տարվա գարնանն սկսում ենք Հ յուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդնելու ենք 120 միլիոն եվրո գումար, և այս առումով, շատ տեղին կլինի, որպեսզի մենք հիմնավոր լուծում տանք նաև Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես, ինչու՞ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաև Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք մեր Հանրապետության չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ, և այդ աշխատանքներն ավարտել: Սկսել և ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ»,-  խորհրդակցության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին Գյումրիին՝ հետևողականորեն ցուցաբերվող աջակցության համար, նշելով, որ, իրոք, այսօր Գյումրիի համար առաջնահերթ խնդիր է փողոցաշինությունը, արտաքին լուսավորությունը: Այդ խնդիրները, ըստ նրա, տեղական բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ շարունակվելու է տեղական բյուջեին զուգահեռ նաև հրատապ ծրագրերից քաղաքին միջոցների հատկացումը, ինչպես դա արվում է այլ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար: Քաղաքապետ Բալասանյանը վստահեցրել է, որ հետևողական կլինի Գյումրիի համար կարևորագույն վերոնշյալ ծրագրերի պատշաճ իրականացման գործում, որպեսզի Գյումրին՝ որպես պատմական քաղաք, որպես արվեստի ու արհեստի քաղաք, լինի ավելի գեղեցիկ, ավելի հյուրընկալ ու բարեկեցիկ:

«Պարոն Նախագահ, կրկնակի շնորհակալ եմ, որովհետև Ձեր հանձնարարությամբ կառավարությունը 300 միլիոն դրամի սուբսիդիա ձևակերպեց, և դա օգնեց փողոցաշինությանը՝ 12 կապիտալ փողոցներ կառուցվեցին, վերակառուցվեցին: Մենք ևս մեկ լավ ճանապարհ գտանք, որով կարող ենք քարային փողոցներ կառուցել, սալապատել, և դա նույնպես շատ կարևոր ծրագիր էր, որը երկրորդական փողոցների հարցը պետք է լուծի: Դարձյալ Ձեր աջակցությամբ էր, որ մենք կարողացանք այդ 300 միլիոնն ուղղել փողոցաշինությանը: Բացի դրանից, հիմա աշխատատեղերի հետ կապված էլ Ձեր նախաձեռնությամբ մեր հայրենակիցը՝ բարերար Վարդան Սրմաքեշը լուրջ ծրագրեր է իրականացնում, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում: Միայն 600 աշխատատեղ 2016թ. արդեն կունենանք: Կարծում եմ, մեծ հաջողություն կունենանք, երբ ուսումնական կենտրոն բացելուց հետո մոտավորապես 600 աշխատատեղ լինի: Նոր աշխատատեղ կլինի թեթև արդյունաբերության ոլորտում: Սա նույնպես շատ մեծ հաջողություն է: Այսօր նորից նրանք Եվրոպայից կապվեցին մեզ հետ մի ծրագրի՝ կարտոֆիլի վերամշակման հետ կապված: Սա ուղղակի հրաշք կլինի մեր տարածաշրջանի համար, որովհետև հոլանդական մի ընկերություն հետաքրքրվում է կարտոֆիլի փոշու և նաև ֆրիի կիսաֆաբրիկատի արտադրության հարցով՝ պնդելով, որ ունի շուկա, և մեր տարածաշրջանի կարտոֆիլը իրենք ուսումնասիրել են ու նշում են, որ այն համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Նրանք ցանկանում են լուրջ ներդրում կատարել, որտեղ մասնակցություն կունենա նաև բարերար Վարդան Սրմաքեշը: Մենք հնարավորինս կօժանդակենք ընկերությանը այդ ծրագրի իրականացման գործում»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ գոհունակությամբ խոսելով նաև քաղաքի 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին:

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'