Ֆրանսուա Օլանդը հայտարարել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը Պարսից ծոցում վերատեղակայելու մասին
International news«Շառլ դը Գոլ» ավիակիրը, որը ներկայումս գտնվում է Միջերկրական ծովի արևելքում, Սիրիայի ափերի մոտ, կվերատեղակայվի Պարսից ծոցում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ն, այս մասին հայտնել էՖրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով եղել է նավի վրա:
«Մի քանի օրից դուք կժամանեք ծավալման նորգոտի, ձեզ սպասում է գոյություն ունեցողկոալիցիայի շրջանակում գործողություններիհրամանատարության ստանձնումը»,- նշել է Օլանդը` դիմելով ավիակիրի սպայական կազմին:
«Շառլ դը Գոլ»-ը Միջերկրական ծովի արևելք է ժամանել նոյեմբերի վերջին: Նոյեմբերի 23-ին ավիակիրի ինքնաթիռներն առաջին հարվածներն են հասցրել Իրաքում` Ռամադիում և Մոսուլում «Իսլամական պետության» դիրքերին: