ՕՊԵԿ-ը որոշում է կայացրել սեփական քվոտան իրական արդյունահանման բերելու մասին
International newsՕՊԵԿ-ը որոշել է սեփական քվոտան իրական արդյունահանման բերելու մասին: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«ՕՊԵԿ-ը քվոտան բերել է այն արդյունահանմանը, որը գոյություն ունի: Իհարկե, առավել նպատակահարմար կլիներ հակառակն անելը՝ բերելով համապատասխան արդյունահանումն այն քվոտային, որը հաստատվել էր»,- ասել է նա:
«Մենք կրկին անգամ պնդում ենք, որ շուկան ինքը կկարգավորի իրավիճակը՝ կապված առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության հետ»,- հավելել է Նովակը:
Նա հիշեցրել է, որ ներկայումս շուկայում առաջարկի ավելցուկ կա, սակայն այն աստիճանաբար կնվազի՝ կապված այն հանգամանքի հետ, որ ցածր գների պատճառով կնվազեն նաեւ ներդրումները, ինչի արդյունքում արդյունահանման ցուցանիշներն անկում կապրեն ու առաջարկի-պահանջարկի բալանսը կհաստատվի միջնաժամկետ հեռանկարում: