Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Հոմսում ոչնչացրել են ահաբեկիչների ծպտյալ հրամանատարական կետը
International newsՌուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը Հոմսում հայտնաբերել են «Իսլամական պետության» ահաբեկիչների ծպտյալ հրամանատարական կետ: Օբյեկտը ոչնչացվել է, խաթարվել է ահաբեկիչների հրետանու կառավարումը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշեն կովը:
Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է օդային հարվածներ հասցնել ահաբեկչական «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրի» կազմակերպությունների ուղղությամբ: