Reuters-ը գրում է, որ մի քանի անվանի հանրապետական սենատորներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով ցամաքային գործողություններ սկսել ԻԼԻՊ խմբավորման գրոհայինների դեմ: Սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ եթե հիմա ԻԼԻՊ-ին չկանխեն, ապա արդյունքում այն գրոհելու է ԱՄՆ-ն․ «Նրանք պատրաստվում են այստեղ գալ։ Որպեսզի ոչնչացնենք ԻԼԻՊ-ը, անհրաժեշտ է սպանել կամ գերեվարել նրանց առաջնորդներին։ Նախագահը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի։ Դա ոչ միայն Իրաքի կամ Սիրիայի, այլ նաև մեր պայքարն է», – ասել է Գրեմը։