Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փախստականները գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, քան թե մնալ Թուրքիայի ճամբարներում. «Միդիա-Շանգալ»-ի նախագահ

International news

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հայտարարություն է տարածել, որում նա Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին աջակցելու մեջ և միջազգային հանրությանն այդ խմբավորումը ոչնչացնելու եղանակներն ու միջոցները համակարգելու կոչ արել:

«Սթափվեք, եթե չեք ուզում ձեր ծնած հրեշը մեզ բոլորիս հոշոտի: Այո, հոշոտի. որովհետև նրանք նույնիսկ «սովորական սպանել» չգիտեն: Նրանք կամ վիզ են կտրում, մարդուն տանկի տակ դնում, կամ` կենդանի-կենդանի այրում, կենդանի երեխային սպանված մոր հետ թաղում: Իրենց շուրջը վախ են սփռում, հերոսացնում են սպանությունը, վախը, մահը և սարսափը: Նույնիսկ դրանով ազդում են մարդկանց հոգեբանության վրա:

Միայն ԻՊ-ի հրեշներին իրենց որջում ոչնչացնելը կփրկի աշխարհը, այս ժանտախտից: Այդ հրեշներին ոչնչացնելու համար նախ պետք է հստակ պարզել, ինչ է կատարվում, ով ստեղծեց, զինեց և սնեց այդ «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումը: Ո՞վ է օգնում, ինչպե՞ս, ո՞վ է ֆինանսավրում նրանց: ԻՊ-ն նավթը վաճառում է Թուրքիային, նրանք էլ, իրենց հերթին, այլ երկրներին: Թուրքիան չի տեսնում, թե ինչպես է ԻՊ-ն վաճառում արվեստի առարկաները, վերցնում գերիների փրկագները: Թուրքիայում զբաղվում են ստրկավաճառությամբ: Նույնիսկ նրանց ահաբեկիչ չի անվանու մ: Խոսում են, որ վիրավոր հրեշներին բուժում են Թուրքիայի հիվանդանոցներում: Այդ ընթացքում Թուրքիայի նախագահի որդին գրկախառնված լուսանկարվում է ԻՊ-ի պարագլուխների հետ: Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության պետը նույնիսկ առաջարկում է ԻՊ-ի ներկայացուցչություն բացել: Միջազգային հանրությունը միլիրդավոր դոլարներ է խոստանում փախստականներին պահելու համար: Իսկ փախստականների ճամբարներում ոչ մի ԶԼՄ-ի թույլ չի տալիս նկարահանումներ անել, թե ինչպես են պահում փախստականներին: Հարցազրույցների ժամանակ փախստականներն ասւմ են, թե ձգտում են գեթ մի օր շուտ դուրս գալ այդ ճամբարներից: Գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, միայն թե այլևս չմնան Թուրքիայի փախստականների ճամբարներում: 

2015թ. նոյեմբերի 13-ին 15-ամսյա գերությունից հետո ազատագրվեց եզդիների բնօրրանը` Շանգալը: Հաղթեց կյանքը, հաղթեց բարին, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը, եզդին ապացուցեց, որ ինքն է իր կյանքի և ապահովության երաշխավորը:
Եզդիների պաշտպանության մարտիկները Շանգալ քաղաքի շրջակայքում հայտնաբերել են եզդիների զանգվածային գերեզմանոցներ` հարյուրավոր մարդկանց մարմիններով: Նրանց բոլորին գնդակահարել և թաղել էին 2014թ. օգոստոսին` Շանգալ քաղաքը գրավելու ժամանակ: Այդ տեսնելն ահավոր ցավ է պատճառում, բայց մենք չենք թողնի, որ այդ ցավը սպանի մեÕ ¦: Մենք կոչնչացնենք բոլոր վայրագներին և կազատագրենք մեր հայրենի ամեն մի թիզ հողը:

Մարդիկ, զգաստացեք: Մենք բոլորս էլ դատապարտեցինք Փարիզի ահաբեկչությունը, մեր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեցինք բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին: Բայց, ի սեր Աստծո, չէ որ մենք` եզդիներս, այս էլ մի քանի տարի է, ապրում ենք այդ սարսափը: Տարիներ շարունակ մեր աչքերը տեսել են այդ ցավը և տառապել: Այդ բոլորը կարծես թե նոր են տեսնում նաև ԻՊ-ի անդրօվկիանոսսան «հայրիկները», զգում, որ մինչև իրենց ընդամենը մեկ քայլ է մնացել: Բոլորը խոստանում են ոչնչացնել ԻՊ-ն, համատեղել դրա ոչնչացման դեմ ուղղված ջանքերը: Պլանային և հրատապ հանդիպումների ժա մանակ մինչև օրս, կարելի է ասել, միայն խոսում են օրակարգի շրջանակներում: Հավատացած եմ, որ ԻՊ-ի ոչնչացումը անհրաժեշտ է բոլորիս: Մնում է` կոորդինացվեն եղանակներն ու միջոցները: Ինչո՞ւ չեք վերացնում այդ չարիքը, թե` բաժանելու շատ բան կա դեռ: Երբ ասես, որտեղ ասես` ամենուր ահաբեկչություն է: Իսկ աշխարհը կարծես չի ուզում նրանց վերացնել, այլ թողում է ցանկացած ժամին օգտագործելու համար: Նույնիսկ երկրներ կան, որ դեռևս ֆինանսավորում են այդ չարիքը: Մարդի'կ, արթնացե'ք, մեր մոլորակը պատված է ահաբեկչական ցանցապատով»,- «Արմենպրես»< /a>-ի հաղորդմամբ` նշել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project