Ռուսական «Սու-24»-ի դեպքից հետո Թուրքիայի օդուժը դադարեցրել է Սիրիայի տարածքում թռիչքները
International newsԹուրքական օդուժը ռուսաստանյան օդուժի «Սու-24» ռմբակոծիչի դեպքից հետո դադարեցրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» հենակետերին հարվածելու համար ռազմական թռիչքների իրականացումը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ամերիկյան պաշտոնատար անձինք հայտնել են, որ ԱՄՆ-ն դեռ կոչ չի անում Թուրքիային վերսկսել համատեղ գործողությունները՝ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարման պատճառով:
Իր հերթին Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն չի բացառել, որ թռիչքների վերսկսումը Սիրիայի օդային տարածքում նոր միջադեպերի առիթ կարող է դառնալ:Նա հաստատել է, որ «թուրքական օդուժը նոյեմբերի 24-ի դեպքից ի վեր չի մասնակցել Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ կատարվող թռիչքներին»: