ԱՄՆ-ը աննշան է համարել մաքսանենգ ճանապարհով Թուրքիա հասնող նավթի ծավալները
International newsՎաշինգտոնում աննշան են համարել այն նավթի քանակությունը, որը մաքսանենգ ճանապարհով Թուրքիա է հասնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող տարածքից: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Ինտերֆաքսը, էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հա մակարգող Ամոս Հոսթեյնի խոսքով` մաքսանենգ նավթը չափազանց քիչ է ինչպես ծավալի, այնպես էլ ստացվող օգուտի տեսանկյունից:
Ամերիկացի փորձագետները կարծում են, որ ռմբակոծությունները լուրջ վնաս են հասցրել նավթային ենթակառուցվածին, որը Սիրիայում և Իրաքում վերահսկում են իսլամիստ ծայրահեղականները:
Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ իրեն հայտնի չեն ապացույցներ, թե սիրիա-թուրքական սահմանով անցնում են հազարավոր բենզատարներ:
Դեկտեմբերի 2-ին ռուսաստանի գլխավոր շտաբը հրապարակել է Սիրիայում գտնվող ԻՊ-ի ահաբեկիչների կողմից Թուրքիայի տարածք նավթի փոխադրման հիմնական ուղիները: