Առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհնար է լուծել Վրաստանի հիմնական խնդիրները. Բուրջանաձե
International newsԱռանց Ռուսաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հնարավոր չէ լուծել Վրաստանի հիմնական խնդիրները: «Իմեդի» հեռուստաընկերության եթերում նման կարծիք է արտահայտել վրացական խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում- Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին սկսել ուղիղ երկխոսություն ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ:
«Ռուսաստանի ղեկավարության հետ նման ուղիղ զրույցն անհրաժեշտ է մեր երկրում հիմնական խնդիրների լուծման պայմաններ ստեղծելու համար, այդ թվում` Վրաստանի` խաղաղ միավորման պայմաններին նախապատրաստման համար», - ասել է նա:
Բուրջանաձեն Վրաստանի խորհրդարանի նախագահն էր 2001-ի նոյեմբերից մինչև 2008 թ. մայիսը: