Իրաքի նախագահը միջազգային իրավունքի խախտում է որակել թուրքական զորքի մուտքը երկրի տարածք
International newsԻրաքի նախագահ Ֆուադ Մասումը թուրքական զորքի մուտքը երկրի տարածք միջազգային իրավունքի խախտում է համարում: Ինչպես հաղորդում էԱրմենպրեսը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, Իրաքի նախագահը թուրք զինծառայողներին կոչ է արել լքել երկրի տարածքը` հետագայում ևս խուսափելով նման միջադեպեր կրկնելուց:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ թուրքական իշխանությունները 130 զինվորական են ուղարկել Իրաքի Մոսուլ քաղաք` իրաքյան քրդերին ուսուցանելու պատրվակով:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ թուրք զինվորականների մուտքը Իրաքի տարածք հանդիսանում է երկրի սուվերենության խախտում և Անկարայից պահանջել է անհապաղ դուրս բերել նրանց: