Ադրբեջանի «Գյունեշլի» նավթային հարթակի հրդեհում 32 մարդ է զոհվել. Reuters
International newsԿապից ծովի ադրբեջանական հատվածում «Գյունեշլի» նավթային հանքահորի բլոկի թիվ 10 հարթակում դեկտեմբերի 4-ի երեկոյան ծագած հրդեհի ժամանակ զոհվել է 32 նավթագործ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է փրկել 42 նավթագործների, որոնք էվակուացվել են:
«Գյունեշլի» նաթահանքի հարթակում հրդեհը ծագել է երեկ ժամը 17:40-ին գազագծի շարքից դուրս գալու հետեւանքով արտահոսքի պատճառով:
Փրկարարներին ժամանակին գործելուն խանգարել է ծովում սկսված ուժգին քամին եւ փոթորիկը: Հրշեջ նավերին հրդեհը մարել դեռեւս չի հաջողվում: