Ռուսաստանը չի դադարեցնի գազի մատակարարումն Ուկրաինային ԵՄ տրանզիտային հոսքը չվտանգելու համար
International newsՌուսաստանը չի դադարեցնի գազի մատակարարումն Ուկրաինային ԵՄ տրանզիտային հոսքը վտանգի առաջ չդնելու համար:
Ինչպես հաղորդում է Ինտերֆակս գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Ուկրաինան Ռուսաստանից է գազ ստանում: Այսօր մեր հարաբերությունները կարգավորված են հոկտեմբերին ստորագրված արձանագրությամբ : Մենք գործում ենք գազի մատակարարման և տրանզիտին վերաբերող մինչև 2019թ. վերջը գործող պայմանագրերի շրջանակում: Համարում եմ, որ այդ պայմանագրերից ելնելով՝ մենք պետք է շարունակենք փոխգործակցությունը, քանի որ մենք եվրոպական սպառողի համար վստահելի մատակարար ենք», - ասել է Ալեքսանդր Նովակը:
Պատասխանելով այն հարցին, թե չարժե արդյոք դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը, ի պատասխան Ղրիմի հոսանքազրկմանը, Նովակն ընդգծել է . «Ոչ մի դեպքում չի կարելի կասկածի տակ դնել մեր վստահելի լինելը եվրոպացի սպառողների աչքերում»: