«Ման. Սիթին» արտագնա խաղում պարտվեց «Սթոք Սիթիին»
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Սթոք Սիթիին»: «Բրիտանիա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին. դուբլի հեղինակ դարձավ Մարկո Արնաուտովիչը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» դեռևս շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 29 միավոր, իսկ «Սթոք Սիթին» 9-րդ տեղում է՝ 22 միավորով:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:0
Գոլերը՝ Արնաուտովիչ 7՜,15՜