Շուրջ 30 հազար ցուցարարներ Սեուլի կենտրոնում պահանջում են Հարավային Կորեայի նախագահի հրաժարականը
International newsՇուրջ 30 հազար ցուցարար դեկտեմբերի 5-ին դուրս է եկել Սեուլի կենտրոն Կորեայի հանրապետության նախագահ Պակ Կին Խեի հրաժարականի պահանջով:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նրանք մեղադրում են նախագահին, թե նա, իբրև, զոհաբերում է տեղական փոքր արտադրողների շահերն ի նպաստ խոշոր բիզնեսի, ինչպես նաև երկրի պատմությունը վերաշարադրելու փորձերի մեջ:
Սկզբում ոստիկանությունը արգելել է զանգվածային հանրահավաքի անցկացումն անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն կազմակերպիչները հաջողությամբ վիճարկել են այն դատարանում: Սա արդեն երկրորդ խոշոր ցույցն է մայրաքաղաքում վերջին ամսվա ընթացքում: Նոյեմբերի 14-ի ցույցին մասնակցել է 60 հազարից ոչ պակաս մարդ, իսկ ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: