Ահաբեկչությունները չեն վախեցնի ամերիկացիներին. Բարաք Օբամա
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա ուղերձում այսօր հայտարարել է, որ ահաբեկչությունները չեն կարողանա վախեցնել ամերիկացիներին:
Նախօրեին ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն Կալիֆոռնիայում իրականացված հարձակումը, որին տասնյակ մարդիկ են զոհ գնացել, որակել է որպես ահաբեկչություն:
«Նախագահի պաշտոնում իմ առաջնահերթ խնդիրը ամերիկացի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է: Այս աշխատանքը պետք է միավորի մեզ բոլորիս, որպեսզի ամերիկացիներս անենք ամեն ինչ, ինչ մեր ձեռքերում է մեր երկիրը պաշտպանելու համար»,- ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: