Կարապետյան-Սենեկալ զույգը՝ Զագրեբի մրցաշարի բրոնզե մեդալակիր
SportԹինա Կարապետյան և Սայմոն Սենեկալ զույգը Զագրեբի «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարում դարձավ բրոնզե մեդալակիր:
Հայաստանը ներկայացնող զույգը կարճ ծրագրում վաստակել էր 48,26 միավոր և զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը, իսկ դեկտեմբերի 5-ին կայացած ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Այսպիսով, Կարապետյան-Սենեկալ զույգը, ընդհանուր 127,92 միավորով, նվաճեց Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարի բրոնզե մեդալ: Մրցաշարի հաղթող դարձավ Իտալիան ներկայացնող Գուիգնարդ-Ֆաբրի զույգը:
«Golden Spin of Zagreb 2015»-ին մասնակցում էր 8 զույգ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: