Թուրքիան մտադիր է ռազմաբազա տեղակայել Իրաքում. ԶԼՄ-ներ
International newsԹուրքիան մտադիր է մշտական ռազմաբազա ստեղծել Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում, որտեղ թուրք զինծառայողները վերապատրաստում են «Ֆեշմեգա» խմբավորման իրաքցի քրդերին:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը` ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրն ստորագրվել է նոյեմբերի 4-ին` Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի և Թուրքիայի այն ժամանակ ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև վերջինիս` Հյուսիսային Իրաք այցի ժամանակ:
Ներկա պահին Թուրքիայի և Իրաքի միջև տարաձայնություններ են առաջացել ավելի քան հարյուր թուրք զինծառայողի` Մոսուլ ուղարկելու ֆոնին: Թուրք զինվորականները Իրաք են ուղարկվել քրդերին վերապատրաստելու համար, սակայն առանց Իրաքի իշխանությունների թույլտվության: