Ադրբեջանում սգո օր է հայտարարված
International newsԱդրբեջանում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Կապից ծովի ադրբեջանական հատվածում «Գյունեշլի» նավթային հանքահորի բլոկի թիվ 10 հարթակում դեկտեմբերի 4-ի երեկոյան ծագած հրդեհի ժամանակ զոհված նավթագործների: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը :
Դեկտեմբերի 6-ին սուգ հայտարարելու մասին որոշումը կայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանրապետության տարածքում և դիվանագիտական ներկայացուցչություններում ադրբեջանական դրոշը խոնարհվել է:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի Կասպիցծովում գտնվող «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 հարթակումծագած հրդեհի պատճառով տասնյակ նավթագործներ անհետկորել են, կան զոհեր եւ վիրավորներ: Ադրբեջանական ԱՊԱ-իտեղեկություններով՝ փրկարարները կարողացել են փրկել 32մարդու, 1 մարդ զոհվել է, ևս 30-ն անհետ կորել: Ավելի վաղ Reutersգործակալությունը հայտնել էր 32 նավթագործի մահվան մասին:
«Գյունեշլի» ծանծաղուտ հանքահորից արդյունահանվող նավթը կազմում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին պատկանող «Ազնևթ» ընկերության կողմից արդյունահանվող ամբողջ նավթի 60 տոկոսը: