ԿԸՀ-ն դեռևս ձեռնպահ է մնում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին որակումներ տալուց
PoliticsՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը չի ցանկանում հանրաքվեի օրը մեկնաբանություն տալ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քվեաթերթիկը հրապարակային ձևով պատռելու փաստին: «Թույլ տվեք այս պահին չարձագանքել այդ դեպքին, քանի որ դա կարող է քաղաքական ընկալումներ պարունակել: Կենտրոնական ընտրական հան ձնաժողովն արհեստավարժ մարմին է, եթե դա դիտարկվի ընտրական վարչարարության, ընտրախախտման կամ քվեարկության ազդեցության տեսանկյունից հանձնաժողովը կտա կոլեգիալ որոշման որակում»,- ասաց Արմեն Սմբատյանը:
Դեկտեմբերի 6-ին, մասնակցելով ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, «Ժառանագություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակայնորեն պատռել է քվեաթերթիկն ու այն գցել քվեատուփի մեջ: