Գեղարքունիքի մարզում առավել ակտիվ են քվեարկել թիվ 24 ընտրատարածքում
PoliticsԳեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն ավարտվել է ժամը 20:00-ի դրությամբ,երբ փակվել են թիվ 22, 23, 24 ընտրատարածքների 155 ընտրատեղամասերը, եւ այժմ ընթանում է ձայների հաշվարկը: Առավել ակտիվ են ընտրողները քվեարկել թիվ 24 ընտրատարածքում` ընտրողների ընդհանուր թվի 57,9 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, ընտրությունների ընթացքում ԸԸՀ-երում ընտրախախտումների կամ արտակարգ պատահարների մասին դիմումներ չեն ստացվել, երեք ընտրատարածքներում միասին վերցրած` Գեղարքունիքի մարզում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցել է 98.993 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 52,7 տոկոսը: Թիվ 22 ընտրատարածքում 57657 ընտրողից քվեարկել է 27566 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 47,8 տոկոսը, թիվ 24 ընտրատարածքում 65755 ընտրողից քվեարկել է 34029 ընտրող կամ 51,86 տոկոսը:
Խոսրով Խլղաթյան