Կադիրովը ԱՄՆ-ին մեղադրել է իսլամական աշխարհը ոչնչացնելու փորձի մեջ
International newsՉեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Instagram-ում մուսուլմանական երկրներին կոչ է արել համախմբվել սպառնալիքի առջեւ, որն, ըստ նրա, գալիս է ԱՄՆ-ից։
«Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում առաջին հերթին արաբական եւ մուսուլմանական երկրների առաջնորդներին՝ իրենց մեջ ուժ գտնել մոռանալու բոլոր վիրավորանքներն ու հավակնությունները, համախմբվել, ինչպես պահանջում են Ղուրանն ու Սուննան, միասնական ճակատ դառնալ իսլամի աշխարհը ոչնչացնելու ԱՄՆ փորձերի դեմ»,- ասել է Քադիրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քադիրովը պարզաբանել է, որ ինքը կոչ է անում ոչ թե ԱՄՆ-ի դեմ պատերազմել, այլ տեղը դնել չափի զգացումը կորցրած քաղաքական գործիչներին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ «կացնային քաղաքականությունը» ստեղծել է միջազգային ահաբեկչությունը։