Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով սահմանադրական բարեփոխումներին «այո» է քվեարկել 229, «ոչ»՝ 7 մարդ
PoliticsՍահմանադրական բարեփոխումների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով մասնակցելու իրավունք ունեցող 265 անձանցից քվեարկությանը մասնակցել է 245 մարդ: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցել է 1 անձ, անվավար է ճանաչվել 9 քվեաթերթիկ»,- ընդգծեց Մուկուչյանը:
Սահմանադրական բարեփոխումներին էլեկտրոնային քվեարկությամբ «այո» է քվեարկել 229, «ոչ»՝ 7 մարդ: