Երթը վերսկսվեց. «Նոր Հայաստան»-ը խոստանում է վերադառնալ ԿԸՀ (ուղիղ)
Politics«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները Մոսկովյան պուրակի մուտքի մոտ, որտեղ ոստիկանները մի քանի շարք պատ կազմած փակել էին ճանապարհը, մոտ 40 րոպե կանգնելուց ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչել պահանջելուց հետո երթը շարունակեց Երեւանի կենտրոնական փողոցներով:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենք կրկին կվերադառնան ԿԸՀ շենքի մոտ, քանի որ, նրա խոսքով, հենց ԿԸՀ-ում են այս պահին կեղծվում հարաքվեի արդյունքները:
Երեւանի փոխոստիկանապետը երթի կազմակերպիչներին վստահեցեց, որ ճանապարհը փակել են այն պատճառով, որ ԿՀԸ շենքի մոտ մեծ թվով հեռուսատաընկերությունների մեքեննան եր են ականգնոած ու ուղղի եթեր են ապօահովում եւ ԿԸՀ շենքում նիստ է ընթանում, երթը կարող է խանգարել նրանց:
Նա նաեւ նշեց, որ, ըստ օրենքի, 23:00-ից հետո չի թույլտրվումն լուսային ու ձայնային տեխպնիկա օգագործել ու խնդրեց չաղմկել, քանի որ երթն անցնելու է բազմաբնակարան շժենքերի մոտով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին երթը ԿՈրյունի փողոցոբվ շարժվում է դեպի Աբովյան փողոցմ, ապա Հանրապեըության հարապարակ, Ամիրյան փողոցով դեպի Ազատության հրապարակ :
Հիշեցնենք, որ երթի մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ այն կեղծվել է:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, հանրաքվեին մասնակցել է ընդհանուր ընտրողների 50.51 տոկոսը: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, հանրաքվեին մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի: