ՆԱՏՕ-ն ցամաքային զորքեր չի ուղարկի Սիրիա. Ստոլտենբերգ
International newsՆԱՏՕ-ն բացառում Է ցամաքային զորքերի ուղարկումը Սիրիա՝ պայքարելու «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Դա չկա կոալիցիայի եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների պլաններում: ԱՄՆ-ն այնտեղ ունի սահմանափակ թվով հատուկ ստորաբաժանումներ: Առաջին պլանում տեղական ուժերի ամրապնդումն Է: Դա դյուրին չԷ, բայց միակ տարբերակն Է»,-ասել Է Ստոլտենբերգը Tages-Anzeiger շվեյցարական թերթին տված հարցազրույցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ ներկա հակամարտությունում խոսքը չի վերաբերում Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի դիմակայությանը, սա պայքար Է «ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ»: «Մուսուլմաններն այս պատերազմի առաջավոր գծում են: Զոհերի մեծամասնությունը մուսուլմաններ են, մուսուլմաններ են նաեւ նրանց մեծամասնությունը, ովքեր պայքարում են ԻՊ-ի դեմ»,-ընդգծել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: