ԵԱՏՄ-ն եւ Մեքսիկան կարող են համագործակցության հուշագիր ստորագրել
International newsԵվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Մեքսիկան ուսումնասիրում են համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրելու հնարավորության հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման հիմնական ուղղությունների եւ մակրոԷկոնոմիկ այի նախարար Տատյանա Վալովայան:
«Մեքսիկայի հետ հուշագրի ստորագրման ժամկետները դեռ չենք քննարկել, բայց փորձը ցույց Է տալիս, որ մի քանի ամսվա ընթացքում դա հնարավոր Է, եթե բարյացակամ վերաբերմունք լինի, եւ դա կարող Է լինել 2016 թվականին»,-ասել Է Վալովայան:
Նրա խոսքով՝ Մեխիկոյում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն Է ձեռք Է բերվել այն մասին, որ ԵԱՏՄ-ն Մեքսիկային կուղարկի այդ հուշագրի նախագիծը, ինչից հետո կսկսվի դրա քննարկումը: «Մենք պատրաստ կլինեինք այդպիսի փաստաթուղթ համաձայնեցնել Մեքսիկայի կառավարության հետ»,-նշել Է նախարարը:
2012 թվականից Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շփումներ Է սկսել լատինամերիկյան գրեթե բոլոր երկրների հետ՝ քննարկելով հանձնաժողովի անունից այդ պետությունների կառավարությունների հետ հուշագրերի մշակման գաղափարը: «Արդեն հուշագրեր են ստորագրվել Չիլիի եւ Պերուի հետ, մենք նրանց հետ ստեղծում ենք աշխատանքային խմբեր եւ սկսում ենք քննարկել աշխատանքային հարցերը»,-ասել Է Վալովայան: