Տաջիկստանում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ
International newsՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11.50-ին (Գրինվիչի ժամանակով` 07.50-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության 72.950աշխարհագրական կոորդինատներով (Տաջիկստան), օջախի 10 կմ խորությամբ և 7 .2 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Ըստ նախնական տվյալների, զոհերի և ավերվածությունների մասին տեղեկատվություն չկա: