Դամասկոսը «բացահայտ ագրեսիա» է որակել կոալիցիայի օդուժի հարվածը սիրիական բանակին
International newsՍիրիայի արտաքին գործերի նախարարությունը «բացահայտ ագրեսիա» Է որակել ԱՄՆ- եւ նրա դաշնակիցների օդուժի հրթիռային հարվածը բանակային ճամբարին Դեյր Էզ Զորի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկամետ կոալիցիայի չորս ինքնաթիռներ ինը հրթիռ են արձակել կառավարական ուժերի դիրքերին:
«Զոհվել Է երեք զինծառայող, եւս 13-ը վերքեր են ստացել»,- նշվում Է փաստաթղթում:
Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել Է «շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտրվի նման գրոհների կրկնվելը»:
Միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 6-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: