Ամերիկացիների մեծամասնությունն առաջին անգամ պաշտպանել Է Սիրիա եւ Իրաք ԱՄՆ-ի ցամաքային ուժերը ուղարկելը
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Սիրիա եւ Իրաք ԱՄՆ-ի ցամաքային ուժերի ուղարկումն առաջին անգամ Է պատրաստ պաշտպանել ամերիկացիների մեծամասնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սոցիոլոգիական հարցմա ն՝ դեկտեմբերի 6-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել Է CNN հեռուստաալիքի եւ ORC հետազոտական ծառայության կողմից:
Նմանօրինակ գործողություն իրականացնելուն պատրաստ Է հավանություն տալ հարցման մասնակիցների 53 տոկոսը, ավելի վաղ այս կարծիքը երբեք պաշտպանություն չԷր գտել հարցմանը մասնակցած մարդկանց կեսից ավելիի կողմից: Հարցվածների 68 տոկոսը հայտարարել Է, որ ռազմական ոլորտում ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի նկատմամբ արդեն անցկացված գործողությունները բավականաչափ ագրեսիվ չեն եղել:
Բացի այդ, սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների 60 տոկոսը հայտնել Է, որ ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունը վատ Է ընթանում: Հոկտեմբերին նման կարծիք Էր հայտնում հարցվածների 67 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: