Թուրքիայի նկատմամբ ռուսաստանցիների մեծամասնության վերաբերմունքը վատացել է
International newsՌուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո վատացել Է ռուսաստանցիների 73 տոկոսի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, գրեթե քառորդ մասի վերաբերմունքն անփոփոխ Է մնացել, ընդ որում՝ ճնշող մեծամասնությունը (94 տոկոսը) չի պատրաստվում առաջիկայում հանգստանալ այս երկրում, իսկ եւս 4 տոկոսը հրաժարվել Է այդ պլաններից:
Այդ մասին վկայում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացրած հարցման արդյունքները:
Հետազոտությունն անցկացվել Է ՌԻԱ Նովոստիի պատվերով: Հարցումը կատարվել Է նոյեմբերի 28-29-ին երկրի 46 տարածաշրջանների 1,6 հազար մասնակիցների շրջանում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:
Հարցին, թե միջադեպից հետո փոխվել Է արդյոք Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը, հարցվածների 23 տոկոսը պատասխանել Է, որ այն չի փոխվել: Ընդհանուր առմամբ հարցման մասնակիցների մեծ մասը հայտնել Է, որ իրենց վերաբերմունքը վատացել Է (58 տոկոս) կամ ավելի շուտ վատացել Է (15 տոկոս): Այդ հարցին դժվարացել Է պատասխանել ռուսաստանցիների 4 տոկոսը, մասնակիցներից ոչ ոք դրական վերաբերմունք չի հայտնել: