Ադրբեջանում խռովարար Նարդարանի շրջափակումն ընդլայնվել է
International newsԱդրբեջանի ՆԳՆ ներքին զորքերն ընդլայնել են Բաքվի Նարդարան ավանի շրջափակման գոտին հարեւան Բիլգյա եւ Մաշտաղա ավանների հաշվին:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, փողոցների մուտքերում բետոնե մեծ աղյուսներ են դրվել, ստեղծվել են ՆԳՆ արագ արձագանքման գնդի ավտոնատավորների պահակակետեր: Բոլոր անցնող ավտոմեքենաները ստուգվում են, նրանց տերերը` խուզարկվում: Պահակակատերեը գործում են շուրջօրյա: Փաստորեն այդ գոտում արտակարգ դրություն է մտցվել:
Նարդարանում իրավիճակը մնում է անփոփոխ: Բոլոր փողոցները փակվել են: Մինչ այժմ ավանում գազ եւ էլեկտրաէներգիա չկա: Ավանում լարվածությունը չի ընկնում: Գլխավոր պատճառն այն է, որ իշխանությունները մտադիր են ավանում խիստ կարգ սահմանել եւ բացառել կրոնական ընդդիմության ուժեղացումը, որի գլխավոր աղբյուրն այսօր Ադրբեջանում դարձել է Նարդարանը:
Ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում նոյեմբերի 26-ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեն եւ եւս 32 հավատացյալներ: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի այլ շրջաններում` Գյանջայում, Լենքորան ում եւ այլ քաղաքներում:
Ադրբեջանի ՆԳՆ-ը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»:
Բելգիայի Գենթի համալսարանի պրոֆեսոր Բրունո դե Կորդյեն, մեկնաբանելով նարդարանյան իրադարձություններն, ընդգծել է, որ այդ առիթով Ադրբեջանի իշխանութունների նյարդայնությունը պայմանավորված է արաբական գարնան հոգեբանական ազդեցությանբ եւ Ուկրաինայում իրադարձություններով:«Նրանք անհանգստացած են, որ ինչ որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ իրենց մոտ», -ընդգծել է բելգիացի պրոֆեսորը: