Ղրիմը հրաժարվում է ուկրաինական էլեկտրաէներգիայից
International newsՂրիմը մտադիր չէ նորից համագործակցել Ուկրաինայի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցերում, անգամ հարաբերությունների վերականգնումից հետո:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Մենք արդեն վաղուց հրաժարվել են ամեն ուկրաինականից: Նրանք կես տարի առաջ կասեցրին շինանյութերի մատակարարումը, երեք ամիս առաջ` սննդամթերքինը, իսկ ջուրը` շատ ավելի շուտ: Էլեկտրաէներգիան մեզ Ուկրաինային կապող միակ «թելն» էր: Ահա այսօր մենք ամբողջովին կտրված ենք և մտադիր չենք նորից վերականգնել այդ հարաբերություները»,- նշել է նա:
Նոյեմբերի վերջին կտրվել էին Ուկրաինայի հարավում տեղակայված երկու էլեկտրասյուների լարերը, որի արդյունքում Ղրիմը մնացել էր խավարի մեջ: Հիմա թերաղզու էներգոհամակարգն աշխատում է իզոլացված ռեժիմով: Էլեկտրաէներգիայի խնայողության համար կատարվում են հովհարային անջատումներ: