Yerevan, 25.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պարենային ապրանքները մեկ ակսում թանկացել են 1.7 տոկոսով

Economics

Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 1.7 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.8-27.5 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.5 տոկոս գնաճ, 6-ում՝ 5.1-0.1 տոկոս գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ   ամսվա մակարդակը:   

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.4 տոկոս գների նվազում, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 27.5 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ պղպեղի՝ 64.9 տոկոս, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, վարունգի՝ 2 անգամ, լոլիկի՝ 2.1 անգամ, սմբուկի 2.4 անգամ գնաճով: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սնկի գինն աճել է 1.4 տոկոսով, սխտորինը՝ 2.3 տոկոսով, կանաչ սոխինը` 3.3 տոկոսով, գազարինը՝ 6.0 տոկոսով, ճակնդեղինը՝ 7.8 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 11.7 տոկոսով, գլուխ սոխինը՝ 15.3 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ծաղկակաղամբի՝ 42 տոկոս, կաղամբի՝ 11.3 տոկոս, կարտոֆիլի` 4.7 տոկոս, բողկի 4 տոկոս գնանկում:   

Հանրապետության դիտարկված բոլոր 11 քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 14-34.2 տոկոսով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է  Գյումրիում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ  ամսվա համեմատ աճել են 28.5 տոկոսով:  

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ նվազել է 19.1 տոկոսով,   իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.8  տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր 11 քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.2-6.6 տոկոսով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 2.6 տոկոսով: 

2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի 0.1-0.5 տոկոս գնաճ: 

Մրգի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 15.7 տոկոս, իսկ 2015թ.  հոկտեմբերի համեմատ` 5.1 տոկոս գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մանդարինի գինը նվազել է 29.7 տոկոսով, ընկույզի միջուկինը՝ 26.8 տոկոսով, արքայանարնջինը՝ 25.5 տոկոսով, նարնջինը` 13.6 տոկոսով, կիտրոնինը՝ 9.6 տոկոսով, նռանը՝ 4.1 տոկոսով, ադամաթզինը՝ 0.8 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է խնձորի՝ 4.2 տոկոս,   խաղողի՝ 12.7 տոկոս, տանձի՝ 15.2 տոկոս, դեղձի 28.8 տոկոս գնաճ: 

Հանրապետության դիտարկված բոլոր 11 քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է մրգի 18.2-0.4 տոկոս գնանկում, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.9 տոկոսով:   

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.4 տոկոս, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 1.2 տոկոս գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի, ոչխարի և տավարի մսերի, համապատասխանաբար, 7.4 տոկոս, 2.1 տոկոս և 1.3 տոկոս, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 2.0 տոկոս, հավի բդի՝ 1.8 տոկոս, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.7 տոկոս, աղացած մսի՝ 1.2 տոկոս, պելմենիի՝ 0.4 տոկոս, բաստուրմայի 0.3 տոկոս գնանկում: Դրան զուգընթաց, եփած և առաջին տեսակի կիսաապխտած երշիկների գներն աճել են 0.2 տոկոսով, նրբերշիկինը ՝ 0.3 տոկոսով, տավարի մսի պահածոյինը՝ 0.4 տոկոսով, թռչնամսինը՝ 0.7 տոկոսով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 7.7 տոկոսով:   Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 2.5-0.2 տոկոս գնանկում, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արտաշատում: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.3 տոկոսով:   

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7 տոկոս, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում այլ յուղերի (հալած   յուղ)՝ 1.5 տոկոս, կարագի՝ 1 տոկոս, մարգարինի 0.7 տոկոս գնանկման արդյունք է: 

2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի՝ 0.5 տոկոս, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.2 տոկոս, ձկնամթերքի՝ 0.1 տոկոս, հրուշակեղենի 0.1 տոկոս, գնանկում, իսկ հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day