ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ոչնչացնել աշխարհի ամբողջ միջուկային զենքը
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել Է ոչնչացնել աշխարհի ամբողջ միջուկային զենքը՝ դեկտեմբերի 7-ին տեսաուղերձ հղելով Սեուլում բացված խորհրդաժողովին, որը նվիրված Է զինաթափման ու չտարածման հարցերին:
«Այժմ եկել Է ժամանակը ակտիվացնելու մեր ջանքերը, որպեսզի աշխարհն ազատենք այդ ամենաավերիչ զենքից»,-Պան Գի Մունի խոսքը մեջբերել Է «Ռյոնհապ» գործակալությունը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա «ամենակարեւոր խնդիրն Է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ապահովման համար»:
Սեուլում խորհրդաժողովն ընթանում Է Հարավային Կորեայի կառավարական եւ հետազոտական կազմակերպությունների, ՄԱԿ-ի 130 ներկայացուցիչների եւ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: