Արթուր Աբրահամ. Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում
SportSport.news.am-ը գրում է.«Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում: Նրա անունը Մերի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պատմեց իր ընտրյալի մասին:
«Արդեն անձնական փոփոխությունը կա, նրա անունը Մերի է, սովորում է պետական համալսարանում: Արդեն ամուսնացել եմ: Թաքուն չի ստացվել, ես չէի ցանկանում իմ անձնական հարցերով մամուլը լցնել: Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում»,- ասաց 35-ամյա բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
Լուսինե Շահբազյան