Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա մարտին
SportԳերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը յուրաքանչյուր մենամարտից հետո կարիք է զգում հոգեկան հաղթանակի, ինչը գտնում է Հայաստանում:Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բռնցքամ արտիկը:
«Ես ուրախ եմ, որ եկա Հայաստան: Մենամարտից հետո եկել եմ այստեղ հանգստանալու, շատ կարևոր է, որ ես հաղթում եմ, իսկ հաղթանակից հետո պետք է հոգեկան հաղթանակ, դա էլ ես Հայստանում եմ գտնում: Իհարկե, ծանր էր Մարտին Մուրայի հետ մենամարտը, նա շատ մեծ փորձ ունի ու կրել էր ընդամնեը 2 պարտություն, իմ հետ նրա մենամարտը դարձավ 3-րդ պարտությունը: Կարևոր է, որ ես հաղթեցի, ու մարզիչս գոհ է ինձանից»,- ասաց Աբրահամը:
Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ մարզիկը նշեց, որ հաջորդ մենամարտը կայանանալու է մարտին, սակայն օրը դեռ հստակ որոշված չէ, իսկ մրցակիցն է WBO վարկածով առաջին հորիզոնականը զբաղեցրած մեքսիակցի Ռամիրեսն է, ով ունի 25 հաղթանակ ու ոչ մի պարտություն:
Մարզիկը նշեց նաև, որ անձնական կյանքում արդեն փոփոխություններ կան. վեց ամիս է՝ ամուսնացել է:
Արթուր Աբրահամ- Մարտին Մուրայ մենամարտը կայացելէ նոյեմբերի 21-ին: Մենամարտն ավարտվել է Աբրահամի հաղթանակով: