Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել գրեթե 910 հազար միգրանտներ ու փախստականներ. ՄԱԿ
International newsՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 909 հազար 238 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին Ժնեւում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Առավել շատ միգրանտներ ու փախստականներ Է ընդունել Հունաստանը՝ շուրջ 757 հազար: Իտալիա Է ժամանել ավելի քան 147 հազար մարդ, Իսպանիա՝ շուրջ 4 հազար:
Դեկտեմբերի 4-ից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած անձանց ընդհանուր թիվն ավելացել Է ավելի քան 16 հազարով:
Ըստ ՄՄԿ-ի տվյալների՝ տարեսկզբից 3601 մարդ Է զոհվել ծովում՝ Հին աշխարհ հասնելու փորձ անելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: