Արթուր Ոսկանյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը
SportԱրթուր Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արթուր Ոսկանյանը 54 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ: Որպես մարզիչ՝ Արթուր Ոսկանյանը ժամանակին արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, աշխատել է «Բանանց» ակումբում: Արթուր Ոսկանյանին կօգնեն Ռոմիկ Սիմոնյանը և դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը:
Արթուր Ոսկանյանը կգլխավորի նաև Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, իսկ նրա օգնականը կլինի Մանուկ Սարգսյանը: