Օզիլը՝ ԱՊԼ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
SportԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը դարձել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը։ Ամենամեծ թվով րկրպագուները քվեարկել են հենց Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի օգտին, հայտնում է Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ կիսապաշտպանը, ով նոյեմբեր ամսվա երեք հանդիպումներում մեկ գոլ և երկու գոլային փոխանցում է հեղինակել, Ասոցիացիայի կողմից կստանա համապատասխան մրցանակը։
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլն ԱՊԼ 14 խաղում խփել է երկու գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։