Իրանը հայտարարել է ՌԴ-ից T-90 տանկեր ձեռք բերելու ցանկության մասին
International newsԻրանը ցանկություն է հայտնել Ռուսաստանից Т-90 տանկեր ձեռք բերել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
«Ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ամրապնդվել է: Եվ, դրա հետ կապված, Т-90 տանկեր ձեռք բերելը մեր օրակարգում է: Մենք հույս ունենք, որ համապատասխան պայմանագրերը կավարտվեն, և մեր մասնագետները կուղարկվեն Ռուսաստան` այդ ժամանակակից տեխնիկայի օգտագործման փորձ ձեռք բերելու համար»,- ասել է գեներալը: