Amnesty International-ը հաղորդել Է ԻՊ-ին զենքի մատակարարման աղբյուրների մասին
International newsԶենքի հիմնական մասը, որի օգնությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները զանգվածային հանցագործություններ են կատարում Սիրիայում եւ Իրաքում, նրանց ձեռքն Է ընկել Իրաքում:
Այդ մասին վկայում Է Amnesty International («Միջազգային համաներում») իրավապա շտպան կազմակերպության զեկույցը, որը հրապարակել են բրիտանական ԶԼՄ-ները:
Փաստաթուղթը պատրաստվել Է մի քանի հազար տեսագրությունների եւ ֆոտոնյութերի հիման վրա: Դրանում նշվում Է, որ ԻՊ-ի զինյալների մոտ գտնվող «շատ մեծ քանակությամբ տարատեսակ զենքը կապված Է տասնամյակներով Իրաք զենքի անպատասխանատու մատակարարումների եւ դրանց պահպանման ոլորտում ԱՄՆ-ի գլխավորած օկուպացիոն վարչակազմի բազմակի ձախողումների հետ»: Ներկայում ահաբեկիչներն օգտագործում են մի քանի տասնյակ երկրներից ստացված զենքն ու զինամթերքը:
«Տասնամյակներ շարունակ Իրաքում զենքի հսկայական հոսքերի վատ կարգավորումը եւ դրանց նկատմամբ հսկողության բացակայությունը ԻՊ-ին եւ զինված մյուս խմբավորումներին ստառազինություններ ձեռք բերելու աննախադեպ հնարավորություն Է ապահովել»,-արձանագրել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պատրիկ Ուիլքենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: