ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւ են պատրաստում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ
International newsՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ պատրաստում են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ, որում հատուկ ուշադրություն կդարձվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքին եւ ծայրահեղականների կողմից նավթի առեւտրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտա կան ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է ընդունվել դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի նախագահությամբ կայանալիք նիստում:
«Դա կլինի ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող ծավալուն, համապարփակ բանաձեւ, որն էապես կուժեղացնի ԱԽ-ի ներուժն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում»,- ասել է Չուրկինը: «Մենք միանգամայն վստահ ենք, որ բանաձեւը պատրաստ կլինի մինչեւ դեկտեմբերի 18-ը»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: