ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել, որ ԻՊ-ի պարագլուխը Թուրքիայից տեղափոխվել Է Լիբիա
International news«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին Թուրքիայից տեղափոխվել է Լիբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Fars գործակալութունը՝ հղում անելով աղբյուրների:
Նշվում է, որ գտնվելու վայրի փոփոխումը պահանջվել է Իրաքի հետախուզության կողմից հետապնդումից խուսափելու համար: Աղբյուրների տվյալներով՝ ԻՊ-ի պարագլուխը Լիբիա է անցել Սիրտ քաղաքով, որը գտնվում է երկրի հյուսիսում:
Ավելի վաղ ալ Բաղդադին քանիցս Իրաքից տեղափոխվել է Սիրիա եւ հակառակ ուղղությամբ: Ըստ ՏԱՍՍ-ի տեղեկատվության՝ վերջին անգամ՝ այս տարվա նոյեմբերին, կազմակերպության ղեկավարը Սիրիայի Ալբու Կամալ քաղաքից տեղափոխվել է ԻՊ-ի զինյալների կողմից գրավված իրաքյան Մոսուլ քաղաք, իսկ այնտեղից մեկնել է Թուրքիա: