Քերին կայցելի Մոսկվա, որտեղ ծրագրվում Է նրա հանդիպումը Պուտինի հետ
International newsԿրեմլում չեն բացառում, որ հաջորդ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող Է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, որն աշխատանքային այց Է կատարելու Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք դա չենք բացառում»,- ասել Է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Reuters գործակալությունը, Ջոն Քերին Մոսկվա կայցելի հաջորդ շաբաթ: Այդ մասին Քերին հայտնել Է Փարիզում՝ այնտեղ անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովի (COP-21) շրջանակներում:
«Ես մեկ շաբաթից կուղեւորվեմ Մոսկվա եւ կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը»,- հայտարարել Է Քերին՝ չճշտելով իր այցի ժամկետը: