Ինչպես զարդարել ամանորյա սեղանը . ձեր հյուրերն ուղղակի կապշեն (ֆոտոշարք)
LifestyleShabat.am-ը գրում է.
Որքան մոտենում են ամանորյա տոները, այդքան շատ են սկսկում կանայք մտածել՝ ինչպես պետք է զարդարել ամանորյա սեղանը:
Նվերներից բացի չի կարելի մոռանալ նաև սեղանի գեղեցիկ զարդարանքի մասին: Նոր տարին այն տոնն է, երբ կարելի է ամեն գույն օգտագերծել սեղանը զարդարելու համար:
Գունային որոշումներ
Այստեղ կարելի է ամեն գույն օգտագործել: Ոսկեգույն, կարմիր, կանաչ և այլն:

Մոմեր
Մթնոլորտը ջերմացնում են վառվող գույնզգույն մոմերը: Դրանք կարելի է վառել այն ժամանակ, երբ ընթրում եք կամ արդեն մութ է:

Անձեռոցիկներ
Անձերոցիկները կարևոր դեր են խաղում սեղանի ձևավորման հացում: Դրանք պետք է մեծ չափի լինեն, նախապես կարելի է ինչ-որ ձև տալ անձեռոցիկներին:
Մանդարիններ
Մանդարինը համարվում է ամանորյա տոների խորհրդանիշը: Այն առկա է յուրաքանչյուրի սեղանին: Նարնջագույնը զարդարում է սեղանը և էլ ավելի ջերմացնում մթնոլորտը:

Եղևնու կոն
Սեղանի վրա կոնի և եղևնու մի քանի ճյուղերի առկայությունը հիշեցնում է ձմեռային անտառի բույրն ու սառը օդը:

Տոնածառի խաղալիքները
Տոնածառի խաղալիքները, փայլերն ու լույսերը կարող են զարդարել նաև ամանորյա սեղանը:

Քաղցրավենիք
Կոնֆետների վառ և գույնզգույն թղթերը կարող են բարձր տրամադրություն ապահովել՝ քաղցրասերների համար:

Նվերներ
Ձեր ընկերներն ու հարազատները շատ կզարմանան, եթե գեղեցիկ փաթեթավորված նվերը նրանց մատուցեք ճաշելու ընթացքում:
