ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել
International newsԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Էլհան Սուլեյմանովը հայտնել է, որ նոր համազեկուցող է նշանակվել ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենակը, ով այս պաշտոնում փոխարինելու է Լեհաստանի ներկայացուցիչ Տադեուշ Իվինսկուն: