Թուրքիայից սիրիացի փախստականներ տեղափոխող նավը խորտակվել է
International newsԹուրքիայի Դիդիմ գավառից դուրս եկած և սիրիացի փախստականներին հունական Ֆարմակոնիսի կղզի տեղափոխող նավը կղզու ափերի մոտ խորտակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Նավը ապօրինի ճանապարհով տեղափոխելիս է եղել 50 սիրիացի փախստականի: Նավի շրջվելու հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում 5 երեխա և 2 կին, 26 մարդ փրկվել է, իսկ 13-ը շարունակում են անհետ կորած մնալ: