Ռոնալդինյո. Դեռ «Բարսելոնայում» խաղալիս գիտեի, որ Մեսսին ուժեղ է ինձնից
Sport«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռնոլադինյոն կարծում է, որ վարպետությամբ զիջում է «կապտանռնագույնների» հարձակվող Լոնել Մեսսիին։ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողի խոսքերով, նա երբեք չի կասկածել դրանում։ Բացի այդ, Ռոնալդինյոն նշել նաև Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի մարդկային որակները։
-Մեսսին միշտ շատ ամաչկոտ մարդ է եղել, բայց մեծագույն ֆուտբոլիստ։ Մենք մի փողոցում ենք ապրել, և ես հիանալի փոխհարաբերությունների մեջ եմ գտնվել նրա և նրա ընտանիքի հետ։ Նույնիսկ այդ պահին ես գիտեի, որ նա ինձնից ուժեղ է,-ասել է Ռոնալդինյոն «FourFourTwo»-ի փոխանցմամբ։