Մոսկվան Ուկրաինայի կողմից գանձապետական պարտատոմսերի չվճարման կապակցությամբ կդիմի դատարան
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ֆինանսների նախարարությանը հանձնարարել է դատարան դիմել՝ Ուկրաինայի կողմից գանձապետական պարտատոմսերի չվճարման կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, կառավարության անդամների մոտ ունեցած ելույթի ժամանակ Պուտինը նման հանձնարարություն է տվել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին:
Սիլուանովը Պուտինին զեկուցել էր, որ ոչ պաշտոնապես եվրոպացի չինովնիկները հայտարարել են, որ պատրաստ են երաշխավորել Ուկրաինայի պարտքի վերաձեւակերպմանը: Պաշտոնական պատասխաններ արեւմտյան գործընկերները չեն տվել: Ռուսական կողմը ստացել է միայն ԱՄՆ ֆինանսների նախարարի նամակը, որտեղ նշված է, որ նման երաշխիքի մասին խոսք լինել չի կարող: