Ռոնալդուն և Արբելոան անդրադարձել են Պիկեի պահվածքին
Sport«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պաշտպան Ալվարո Արբելոան խոսել են «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի՝ մադրիդյան ակումբի վերաբերյալ ծաղրական հայտարարություններին:
«Պիկեն պարզապես նախանձում է «Ռեալին», բայց այս ամենն արժանի չէ մեկնաբանությունների է: Ես չեմ ցանկանում Պիկեին անվճար գովազդել: Այլևս չեմ ցանկանում խոսել այս թեմայով, քանի որ դա ժամանակի անիմաստ կորուստ է: Կան բաներ, որոնք արժանի չեն պատասխանի»,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից:
Ալվարո Արբելոան էլ ասել է հետևյալը.
«Մի օր մենք կտեսնենք, թե ինչպես է Պիկեն հումորային շոուի ժամանակ խոսում «Ռեալի» մասին: Վերջին 10 տարիների արդյունքներով «Բարսելոնան» չի կարող համեմատվել «Ռեալի» պատմության հետ»,-Արբելոայի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ վերջերս Պիկեն ծաղրական գրառում էր կատարել Twitter-ում, իսկ շաբաթներ առաջ հայտարարել էր, որ չի զղջում «Ռեալի» վերաբերյալ ասածների համար: