Անգելա Մերկելը՝ «Տարվա մարդ»
International news«Թայմ» ամսագիրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել է «Տարվա մարդ»,- գրում է Orer.am-ը:
Հաղթողի անունը հրապարակել է ամսագրի խմբագիր Նենսի Գիբսը NBC հեռուստաընկերության առավոտյան «Այսօր» շոուի ժամանակ: Խմբագրի կարծիքով՝ այս տարի Մերկելն աշխարհին ցույց տվեց, թե ինչպես է կարողանում դուրս գալ անելանելի իրավիճակներից, ինչպիսին, օրինակ՝ Եվրոպայի ճգնաժամն էր, փախստականների հոսքը Եվրամիության երկրներ կամ Փարիզի ահաբեկչական գործողությունները, որը սպառնալիք է նաև ողջ Եվրոպայի համար:
Գիբսն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերն աշխարհում ընկալվում է որպես հոգեպես կայուն առաջնորդի կերպար ունեցող անհատականություն: «Թայմ» ամսագիրը «Տարվա մարդ» ավանակարգը սահմանել է 1927 թվականից: Ամսագիրը հաղթողին ընտրում է՝ ելնելով անցնող տարվա ընթացքում ամենամեծ ազդեցություն գործելու տեսանկյունից:
Այս տարի այս անվանակարգում ներառված են եղել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, ԱՄՆ նախագահական ընտրարշավի մասնակից, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Քաղաքական գործիչներից բացի՝ ցանկում ընդգրկված են եղել նաև տրանսեքսուալ Քեյթլին Ջենները, «Յուներ Թրևիս Քականիկ» ընկերության հիմնադիրը և սևամորթ ամերիկացիների իրավունքների պաշտապանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ակտիվիստները:
Ա.Գ.